Ноемберян


Կայքը հարմար է դիտել մոնիտորի 1024.768px թողունակությամբ                    Սկիզբ  Կուլտուրա  Աուդիո  Վիդեո  Պատկերասրահ  Գրեք մեզ  

Հղումներ Նոյեմբարյան
Կողբի Գեղարվեստի Դպրոց

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ... Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: ԿԳԴ-ը գործում է Կողբի մշակույթի կենտրոնում հատկացված սրահում: Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ: >>>>>


Ջուջևան գյուղի կայքը

Նոյեմբերյանի շրջանի (այժմ Տավուշի մարզ) Ջուջևան գյուղը հիմնադրվել է 1874 թվականին:Այն գտնվւմ է Բաղանիս գետի վերին հոսանքի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից 5կմ հարավ-արեվելք: Ջուջևանը մարդկային կացության հնագույն վայր է, որը գոյութոյւն է ունեցել քարե դարից սկսաց:Քարե դարի կայանքներ են հայտնաբերվել «Պարու քար»,«Պլոլիկ հող» կոչվող հանդամասերում (Չիլինգարյան Ս.Ս.«նոյեմբերյանի շրջանի նախնադարյան հուշարձանները» ): Գյուղի շրջակա տարածքները որպես բնակատեղիներ անընդմեջ գոյություն են ունեցել բրոնզե դարից մինչև հիմա:Գոյություն են ունեցել բրոնզեդարյան կիկլոպյան կառույցներ:Դրանցից նշանաոր են «Արամի Բլուր»,«Պոպլոզի Բլուր»,«Քոչոլի Բլուր» և այլն գագաթներ (տես՝ Չիլինգարյան Ս.Ս.«նոյեմբերյանի շրջանի կիկլոպյան կառույցները»,պատմա-բանասիրական հանդես, թիվ1,1968թ. ):»»»»»»


Վոսկեվան գյուղի կայքը

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Նոյեմբերյանի տարածաշջանում: Գյուղը հանրապետության մայրաքաղաքից հեռու է 190 կմ, մարզկենտրոնից 35 կմ, նախկին Նոյեմբերյանի շրջկենտրոնից՝ 18 կմ: Ոսկեվան գյուղի հիմնադրումը ենթադրվում է մոտ 650 տարի առաջ, իսկ անվանակոչումը կապվում է Ոսկեվան հանդամասի անվան հետ: Գյուղի հիմնադիրները եկվորներ են, Վրաստանի Վաշլեվան բնակավայրից, որոնք պատմական հանգամանքների բերումով 18-րդ դարի վերջերին գաղթել են Ղարաբաղից, իսկ 19-րդ սկզբներին տեղափոխվել են ներկայիս Ոսկեվան: Ոսկեվան գյուղն ունի 401 ծուխ, 300 տնտեսություն, 1521 բնակիչ: Գյուղն ունի 620 տեղանոց միջնակարգ դպրոց: Գյուղը գտնվում է ծովի մակերեվույթից 900-950 մ բարձրության վրա, սահմանակից է Կոթի, Ջուջևան, Բաղանիս գյուղերին և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղին՝ որից ընդամենը հեռու է 1 կմ: Կլիման մեղմ է, ռելիեֆը կտրտված: »»»»»»


        

Hosted by uCoz